«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Telcell-ի սարքերը ստեղծված են... կոկորդիլոսների օրինակով

Telcell-ի սարքերը ստեղծված են... կոկորդիլոսների օրինակով
30.06.2025 | 10:52

Հայտնի է, որ կոկորդիլիսներն ամենակեր են: Թելսելը` նույնպես: Վերջինս ընդունում է բոլոր տեսակի դրամները, սակայն մանրի վերադարձը Թելսելի սարքերում նախատեսված չէ: Փաստորեն, Թելսելից օգտվելիս, մարդիկ պարտադրված են իրենց մոտ ունենալ մետաղադրամների և թղթադրամների շատ որոշակի տեսականի: Եվ դա այն պայմաններում, երբ Թելսելին տրված է, օրինակ` տրանսպորտի տոմսերի վաճառքի մենաշնորհը: Այսինքն, տրանսպորտից մեկ անգամ օգտվելու համար, մարդը պարտավոր է ունենալ որոշակի արժողության մետաղադրամ, հակառակ դեպքում, Թելսելի սարքը մանրը չի վերադարձնի: Լավագույն դեպքում, այն կփոխանցվի այլ ծառայությունների վճարմանը կամ մարդն իր մանրը ստանալու համար պետք է այցելի Թելսելի գրասենյակ:

Մի խոսքով, Թելսելն ամեն ինչ «կուլ է տալիս» այնպես, ինչպես միջին վիճակագրական կոկորդիլոսը: Այնուամենայնիվ, Թելսելի և կոկորդիլոսի միջև էական տարբերություն կա: Ինչպես գիտենք, կարկառուն ՔՊ-ականի կարծիքով, կոկորդիլոսները թռչում են: Թելսելի սարքերն առայժմ չեն թռչում: Համոզված եմ` օրերից մի օր դրանք էլ կթռչեն: Կվերցնեն փողերը և հայդը Իստամբուլ:

Նկարում` Թելսելը, կներեք, կոկորդիլոսը «կուլ է տալիս» ոստիկանին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ